Քայլեր՝ նպատակին հասնելու համար

Բոլորն ունեն երազանքներ և բոլորն էլ փորձում են հասնել իրենց երազանքներին: Կան քայլեր որոնք կօգնեն երազանքին հասնելու ճանապարհին և այն առավել հեշտ կդարձնեն:

1. Եթե նպատակը մեծ է, ապա պետք է այն բաժանել առավել փոքր նպատակների: ՈՒնենալով փոքր նպատակ ՝ առաջանում է վստահություն, որ դրանք հեշտ հաղթահարելի են: Նպատակներին հասնելու ճանապարհին պետք է կարողանալ ուրախանալ փոքր հաջողություններով: Այս քայլը կօգնի լցվել վստահությամբ և հաստատունությամբ:
2. Հաջորդ կարևոր քայլն է հասկանալ , թե ինչ պետք է արվի և ինչքան ժամանակ է պետք դրանք իրագործելու համար: Դուգլաս Խոֆստադերը նշում էր, որ յուրաքանչյուր սկսած գործ մեր մտածած ժամանակից առավել շատ ժամանակ է խլում:
3. Հաճախ լինում են այնպիսի ծրագրեր,որանց իրականացման համար պետք է լինում համախմբել մի քանի մարդկանց: Խմբակային աշխատանքների իրականացման ժամանակ պետք է գիտակցել, որ յուրաքանչյուր պահի խմբի անդամներից որևէ մեկը կարող է լքել այն, որը կհանգեցնի խմբի անդամի փոփոխության:
4. Նպատակին հասնելու ճանապարհին պետք է վստահ լինեք, որ շարժվում եք ճիշտ ուղղությամբ, որի համար պետք է ստեղծել հետադարձ կապի մեխանիզմ: Պետք է նաև ունենալ նպատակին հասնելու արդեն իսկ մշակված այլընտրանքային ուղիներ:
5. Ինչպես նաև պետք է որոշել պայմաններ, որոնք կհուշեն այն պահը, երբ պետք է կանգ առնել: Անհրաժեշտ է նաև սահման որոշել, որից այն կոմղ ցանկալի արդյունքն կարժեզրկվի: Նաև պետք է հասկանալ այն պահը,երբ արդյունքն արժանի չի լինի օգտագործված ռեսուրսների, այսինքն պետք է գիտակցել այն պահը,երբ պետք է դադարեցնել գործընթացը: Ցանկացած դեպքում ձեռք է բերվում փորձ,որը ապագայում պետք է գալու այլ նպատակների հասնելու համար:
Նպատակները պետք է լինեն՝ 1. Համապատասխան, քանի որ անիմաստ է ձգտել որևէ արդյունքի, որն իրականում պետք չէ ձեզ և դրա հետ հնարավոր չէ ապրել 2. Հասանելիություն 3. Նպատակը պետք է ունենա այնպիսի բնույթ որով վնաս չի հասցնի մարդկությանը և համամարդկային օգուտ կբերի: Կարելի է ընտրել այնպիսի նպատակներ, որոնք օգուտ կբերեն ոչ միայն Ձեզ այլ նաև բոլոր մարդկանց: 4. Հետաքրքիր: Ընտրած նպատակները պետք է բացեն նոր հորիզոններ, փոփոխություններ ու հնարավորություններ: Նպատակին հասնելու ընթացքում կարիք առաջանան ուսումնասիրելու մի նոր երևույթ, գիտություն և այլն: 5. Արդիականություն: Այլ կերպ ասած նպատակները պետք է համապատասխանեն ժամանակաշրջանի հետ: 6. Պետք է հաշվի առնել նաև ուրիշների ծավալած գործունեությունները:
Յուրաքանչյուր նպատակի իրագործման ճանապարհը առավել դյուրին է, երբ դուք շրջապատված եք համախոհներով: Պետք է օգտվել առաջարկվող օգնությունից և աջակցությունից: Ինպես նաև այս քայլերն իրականացնելու հետո՝ ինքներդ ձեզ հարցրեք, թե պատրատ եք, համոզված եք և եթե պատսխանները դրականան ապա ՍԿՍԵՔ: Պետք է նաև իմանալ,որ նպատակների մեծ մասը վառ պատկերացման արդյունք է, տվյալ քայլերը օգնում են հասկանալ և առանձնացնել հասանելի և իրական երազանքները:


Популярные сообщения из этого блога

Аудиокнига Карен Хорни Невроз и личностный рост

Аудиокнига Аллан и Барбара Пиз Язык взаимоотношений (Мужчина и женщина) (алена акапелла)

6 Причин, почему люди лгут и обвиняют других в том, в чем сами виноваты… (С.В. Ковалев)